Հունվարից սկսած` հայ ժողովուրդն ահաբեկված սպասում է գազի թանկացմանը: Եվ փոխանակ այդ հարցի շուրջ պաշտոնական պարզաբանումներ տրվեն, Ռուսաստանի հետ նենգաբար բանակցող կառավարությունը ոչ միայն թաքուն լուծել է այդ հարցը, այլև զլանում է պարզաբանումներ տալ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով կառավարության 2013-ի նիստերից հետո դեռ ոչ մի անգամ կենտրոնական մուտքից դուրս չի եկել, երեկ էլ խուսափել է պատասխանից: Մինչ նիստը լրագրողները բռնացրել են նախարարին և հետաքրքրվել գազի թանկացմամբ ու «Նաիրիտի» վաճառքով: Վերջինս խոստացել է պատասխանել նիստի ավարտից հետո, բայց, սովորության համաձայն, աննկատ ծլկել է շենքի ետնամուտքից,-տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:
Արմեն Մովսիսյանը նորից ծլկել է


