Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հավանության է արժանացրել Կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը, տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ԼՂՀ ԱԺ-ի որոշման համար հիմք է ծառայել այն փաստը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ 102 հոդվածների համաձայն, 24 ժամվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ հունիսի 11-ը, ժամը 12:50, չի ներկայացվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ: