«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով հանդես եկավ:
«Գիտեք ինչ կա, ես չեմ ուզում անձերի վրա կենտրոնանալ, ես պետք է խոսեմ երևույթներից, պաշտպանության ոլորտը մեր երկրի ողնաշարն է»,– ասաց նա: