Մոտ ժամանակներս կավարտվեն Դե Խեայի տեղափոխման հետ կապված աշխատանքները, հանյտնում է eurosport-ը:
Վերջինս «Ռեալ» կգա ընդհանուր 41 մլն. եվրոյով, որից 34 մլն.-ը «Արքայական ակումբը» կվճարի դարպասապահին, իսկ մնացած 7 մլն.-ը, տարբեր բոնուսների ձևով, կստանա «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդպիսով Դե Խեան կդառնա ակումբի պատմության ամենաթանկ դարպասապահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Կասիլյասը «Ռեալը» կլքի այս ամռանը: