ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ կամրջի վրա կասկածելի պահվածքով քաղաքացի կա (ոտքն անցակացրել է ճաղավանդակներից այն կողմ, ենթադրվում է քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ կամրջի վրա «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան խափանվել է (վարորդ` Վ. Ա. (ծնվ.1977թ.), իսկ վարորդը մոտեցել է կամրջի ճաղավանդակներին՝ հանգստանալու: