Մի խումբ երևանցիներ այսօր բողոքի ակցիա կանցկացնեն Երևանի քաղաքապետարանի առջև: Այս մասին հայտարարություն է տարածել բողոքի մասնակից Թեհմինե Յենոքյանը: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Մենք, Երևանի Կոմիտաս 5ա-ի բնակիչներս վաղը, հունիսի 12-ին, ժ. 12:00-ին Երևանի քաղաքապետարանի առջև բողոքելու ենք Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի կողմից մեր շահերի հերթական ոտնահարման դեմ:
Պարոն Տարոն Մարգարյանը, իր սանիկ, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Բարսեղյանը հերթական անգամ խաբել են մեզ:
Նախ՝ մեր երկարամյա պայքարից հետո, Տարոն Մարգարյանը խոստացավ մեզ, որ առանց մեր համաձայնության մեր շենքի դիմաց նոր շենք կառուցելու թույլտվություն չի տա: Ապա, այնուամենայնիվ տվեց այդ թույլտվությունը՝ իր սանիկի՝ թաղապետ Հրայր Անտոնյանի շուրթերով խոստանալով, որ նոր կառուցվելիք շենքը կողքի շենքերից ընդամենը 1 հարկ է ավել լինելու, այսինքն՝ 6 հարկ: Սակայն շինթույլտվությունը տրվեց 24 մետրի համար: Ու անգամ այդ չափը գերազանցելով կառուցապատողը շենքի հարկայնությունը հասցրեց 7-ի:
Սույն թվականի մարտ ամսին լուրեր տարածվեցին, որ կառուցապատողը պատրաստվում է ինչ-ինչ ճանապարհներով գերազանցել անգամ այդ 7 հարկը: Սակայն քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ նման թույլտվություն կառուցապատողին չեն տվել:
Սակայն մայիսի կեսերից կառուցապատողը իսկապես սկսեց նոր հարկ կառուցելու աշխատանքները: Այժմ էլ Երևանի քաղաքապետարանն ասում է, որ մայիսի 6-ին կառուցապատողին տրվել է նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայն որի՝ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի հիմնական ծավալի առավելագույն նիշը նախատեսվել է մինչեւ 28 մ՝ նախագծի զրոյական նիշից:
Վաղը մենք պահանջելու ենք Տարոն Մարգարյանից ընդունել մեզ և բացատրություններ տալ, թե որքան կարելի է մեզ խաբել և սպասարկել սեփական ինչ-ինչ շահերը՝ Երևանի քաղաքացիների շահերի հաշվին:
11 հունիսի 2015թ., ք.Երևան»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					