Եմենում շարունակվում է պատերազմական իրավիճակը երկրի տարբեր քաղաքներում Եմենի և Սաուդյան Արաբիայի բանակների միջև։
Եմենի բժիշկների միությունը հայտարարել է, որ շաբաթներ շարունակ ռմբակոծությունների պատճառով մահացել են 2000 խաղաղ բնակիչներ, իսկ հիվանդանոցները լի են վիրավորներով։ Շտապօգնության խմբակներին չի հաջողվում ազատել վիրավորներին, քանի որ այդ վայրերը հասնելն անհնար է, ուստի վիրավորներ մնում են տեղում, մահացածները՝ սփռվել են փողոցներում։
Իսկ հիվանդանոցներում դեղորայքը խիստ պակասում է, երբեմն նույնիսկ վիրավորներին բուժում են ոտքի վրա հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով։
Բժիշկների միությունը կոչ է անում UN-ին՝ արագ լուծում գտնելու համար։