Առաջին անգամ հրապարակվել են Բրիտանական օֆշորային արդյունաբերության հետ կապված միլիոնավոր փաստաթղթեր, որտեղ բացահայտվել են համաշխարհային միլիոնատերերին պատկանող հարստություն: Այդ թվում նաև բացահայտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարստությունը, որոնք պատկանում են վերջինիս աղջիկներին: Այս մասին նշում է անգլիական Guardian պարբերականը:
Բրիտանական Վիրջինյան կղզիների հետ կապված երկու միլիոն էլեկտրոնային նամակների և փաստաթղեր բացահայտել են շուրջ 32 տրիլիոն դոլար հարստություն այս կղզիներում:
Ֆրանսիայում Ժան Ժակ Ագերը նախագահ Ֆրանսուա Հոլանդի գանձապետ և մոտ ընկերը ստիպված է եղել հրապարակայնորեն հրապարակել իր չինացի գործընկերոջը վերջին դեպքերից հետո:
Մոնղոլիայում երկրի ֆինանսների նախկին նախարար և ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ինքը ստիպված կլինի հեռանալ քաղաքականությունից:
Այս ցուցակում ընդգրկված է նաև հանգուցյալ Բորիս Բերեզովսկու հետ կապ ունեցող միլիոնատեր Սքոթ Յանգը:
Այս օֆշորային գոտու հետ կապ ունեցողների ցանկը շատ ընդարձակ է պետական պաշտոնյաներից մինչ մեծահարուստ ընտանիքներ աշխարհի տարբեր պետություններից այդ թվում նաև Կանադա, ԱՄՆ, Իրան, Պակիստան, Ինդոնեզիա, Չինաստան, ինչպես նաև ԱՊՀ պետություններ:
Տվյալները ցույց են տալիս, որ ցուցակի մեջ ընդգրկված մեծահարուստների կազմակերպությունները մեծ մասամբ գտնվել են Բրիտանական Վիջինյան կղզիներում:
Այդ թվում կարելի է նաև նշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և վերջինիս աղջիկներին պատկանող շինարարական կազմակերպությունների ցանցը: