Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Թումոյի» այգում վերցրել են 1998 թ. ծնված Կարեն Մ.-ի հեռախոսը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Երևանի «Թումոյի» անվան զբոսայգում ոմն Գարիկ, չարաշահելով վստահությունը, զանգահարելու պատրվակով Կարեն Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել` պատճառելով 80.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Գարիկը 1997 թ. ծնված Գարիկ Ղ.-ն է, որը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					