Վանաձորի շտապօգնության կայանից hունիսի 11-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած» վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հունիսի 11-ին, ժամը 17.30-ին, պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Տիգրան Դ.-ն սուր գործիքով հարվածել է Արթուր Խ.-ին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					