«Երևի Աստծո մատը խառն է» : Էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումներն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսպես պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցին, թե ով ինչ չի կատարել, որ նման վիճակ է ստեղծվել:

«Ինչ պահանջել, եթե սակավաջրություն է, ի՞նչ կարող ենք անել: Հիմա ինչու չի նախարարությունը այդ հաշվեկշիռը մեզ նորմալ ներկայացրել: Եթե ինքը իմանար, որ սակավաջրություն կլինի… Մենք վերցնում ենք վերջին տարիների միջինը: Հիմա. այդ ամենի արդյունքում մենք այնքան պայծառատես լինեինք, որ կարողանայինք տալ գնահատական, մենք կտայինք»,-ասաց Ռոբերտ Նազարյանը և հավելեց, որ հենց այդ ժամանակ սակագինը կբարձրանար: