Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 28-ամյա Հերմինե Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով: