Երեկ շատերը չհասկացան, որ Պորտուգալիայի հավաքականին նման «ջերմ» ընդունելության պատճառը ոչ թե Ռոնալդուն էր, այլ հեցն Պորտուգալիայի ֆեդերացիայի ու ֆուտբոլիստների, ինչու չէ նաև երկրպագուների վատ պահվածքը: Հայաստան կժամանի Կասիլիասը, թե Ինիեստան որևէ էական նշանակություն չունի, եթե իրանք իրանց վատ պահած լինեն՝ ուրեմն արժանի պատասխան պետք է ստանան: Երեկ օդանավակայանում պորտուգալացիներին սուլոցներով դիմավերել են ՖԱՖ ֆան ակումբի անդամները, ոչ թե Բարսայի կամ մեկ այլ թիմի կողմնակիցները:
Ի՞նչ վատ էր հին դարերում: Լույս չկար, գազ չկար ու նույնիսկ Բիբինն ու Նազարյան Ռոբերտը չկային: Մարդիկ ոչ լույսի թանկացման մասին էին մտածում, ոչ էլ՝ սահմանին ստացվող գազի գնի: Հիմա Բիբինը լավ մեքենա ունի, մենք պետք է վճարենք, Ռոբերտ Նազարյանն իր գործը չգիտի, մենք պետք է վճարենք: Էն մեկը վատ է աշխատում, ինչ է եղել քաղաքացին կվճարի: Չէ ժողովուրդ էս անգամ չանցավ, գնացեք ձեր կոստյումները վաճառեք ու լույսի գինը իջեցրեք:
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան քաղաքի քաղաքապետի նախկին թեկնածուն, երեկ իր ֆեյսբուքյան էջում շնորհավորեց Աբովյանի նորընտիր քաղաքապետին ու իր խոսքում նշեց, որ շարունակելու է աշխատել ի նպաստ Հայաստանի: Սա արդեն դրական տեղաշարժ է: Երբ երկու սկզբունքային մրցակիցներից մեկը՝ պարտությունից հետո ոչ թե ցեխ է շպրտում, այլ արժանապատիվ ձևով շնորհավորում է : Կամաց-կամաց մենք էլ ենք ցիվիլ երկիր դառնում:
Էդգար Խաչատրյան