Ինչպես արդեն տեղեկացրել էինք հունիսի 8-ից 11-ը ՀՀ ՊՆ Հասարակակսն խորհրդի անդամները սգուգատես այց կատարեցին Արարատ, Վայոց ձոր, Սյունիք մարզերում տեղակայված զորամասեր, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ զորամասեր, և տեղեկացան բանակային «Հայ ասպետ» ակումբների գործունեությանը, կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին։ Զորամասերի մեծ մասում կատարված են ակումբների ձևավորման աշխատանքներ և կան նախադրյալներ, որ առաջիկայում մեծ թվով զինվորներ կներգրավվեն այդ աշխատանքներին: Իրականացվել են հայրենասիրական և կրթադաստիարակչական միջոցառումներ:

Խորհրդի անդամների կողմից կատարվեցին մեթոդական լրացուցիչ խորհրդատվություններ, շտկումներ և նոր հանձնարարություններ։
Ակումբների անդամների հետ ծավալվեցին բազմաբովանդակ զրույցներ։

Ուրախացնող է այն փաստը, որ զինվորների մոտ կա մեծ հետաքրքրասիրություն, ընկալում «Հայ ասպետ» ակումբների` դերի, նշանակության և նպատակների նկատմամբ:
Նշենք, որ ստուգատեսին կհաջորդի համաբանակային «Հայ ասպետ» մրցախաղը` փնջային կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերով, իսկ հուլիս ամսին մեր պատմական հայրենիք՝ Արևմտյան Հայաստան, 6-օրյա այցով կմեկնեն 2013թ. բանակային «Հայ ասպետ» հաղթող թիմի անդամները, որոնք արդեն կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, և հայրենիքը պաշտպանելու լիարժեք գիտակցումով կտեսնեն կորցրածը։