«Հրապարակ» թերթը գրում է.
««Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Կ. Հ.-ին մեղադրում են փողերի յուրացման մեջ:
Մեր տեղեկություններով՝ փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմել է քննչական՝ նշելով, որ Աշտարակի բնակիչ Կ. Հ.-ն, ով ՏԿԱԻՆ-ի բաժնի պետն է, ի սկզբանե նպատակ չունենալով «Ֆորդ-Ֆյուժն» մեքենան հանձնել իր վստահորդ ՀՀ քաղաքացի՝ «Քոլեեգս Թաուեր» ՍՊԸ տնօրեն Ֆարշադ Աբասի Ղասեմլուին, առքուվաճառքի պայմանագիր ձևակերպելու փոխարեն նրան տվել է մեքենան վարելու լիազորագիր, փոխարենը փոխանցումով ստացել է գումարը: Դրանից հետո պաշտոնյան հետ է վերցրել մեքենան՝ յուրացնելով ստացած գումարը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: