Հնդկաստանից տարեց միլիոնատեր Դինշահ Վիմադալալը թերթում հայտարարություն  է տվել, որի համաձայն պատրաստ է վճարել 22,700 դոլար, ով կհամաձայնվի իր հետ ամուսնանալ:
69-ամյա միլիոնատերը, որը հարստություն է կուտակել տուրիստական բիզնեսի միջոցով, հուսահատվել է հանդիպել իր կյանքի երկրորդ կեսին 2010 թվականին իր կնոջ մահվանից հետո:
Տուրիստական կազմակերպության կառավարիչը հայտնել է, որ կինը պետք է լավ խոսի անգլերենով, ունենա առնվազն միջնակարգ կրթություն և չպետք է ունենա երեխաներ: Այս մասին հայտնում է Life News գործակալությունը: