«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան: Բանն այն է, որ Սյունիքի թռչնաֆաբրիկան 30 միլիոն դրամից ավել գումար է պարտք եղել «Արաքս» թռչնաֆաբրիկային եւ չի կարողացել այն վերադարձնել: Արդյունքում, «Արաքսի» տնօրինությունը պահանջել է պարտքի դիմաց իրենց տալ ֆաբրիկան: Ի դեպ, Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերն էին Արթուր Գեւորգյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Գեւորգյանների հետ: Արթուր Գեւորգյանը նախ ասաց, որ ինքը չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որեւէ բան քննարկել: «Չէ, խնդիրներ չկա, ես զբաղված եմ»,–ասաց մեր զրուցակիցն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց զրուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ: Նշենք, որ այս թռչնաֆաբրիկան պատկանում է «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում