Ոչ ոք այդ փոքրամասնությանը չի խանգարում իր գործն անել, սակայն դրանք ավելին են ուզում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Գերմանիայի դեսպանատան միջոցով՝«Նոր սերունդ» հասարակական կազմակերպության 30 հազար եվրո տրամադրելուն՝ Հայաստանում լեսբուհիների և նույնասեռականների իրավունքներն ամրապնդելու համար:
«Կուզեի, որ պարոն դեսպանը այդպիսի հոգատարություն ցուցաբերեր երիտասարդ ավանդական ընտանիքների նկատմամբ»,- ասաց նա:
«Սա լայնածավալ հարձակում է հայկական ադաթների, ընդհանրապես ամբողջ ավանդույթների վրա: Գերմանիայի դեսպանը բարի լիներ այդ 30 հազարը կամ արծաթը նվիրեր այնտեղի գեյերին, եթե այդքան մտահոգված են, թող գնան իրենց երկրում զարգացնեն»,- ասաց բանախոսը:
«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը նկատեց, որ մենք չունենք ներքին անվտանգության օրենք, որը կվերահսկի, անհրաժեշտության դեպքում կարգելի կամ կսահմանափակի արտաքին դրամական հոսքերը:
«Մենք փորձում ենք ներկայացնել նման օրենսդրական նախաձեռնություններ»,- ասաց նա և նշեց, որ այդ 30 հազար եվրոն ընդամենը մեկ կաթիլ է ծովի մեջ և մենք գործ ունենք այդպիսի միլիոնավոր գումարների հետ:


