Շանթ Հարությունյանը արդեն 6 օր է հացադուլի մեջ է: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Շանթի նախկին կին՝ Ռուզաննա Բադալյանը:
«Նա երկուշաբթի օրվանից դիմել է, որպեսզի իրեն տեղափոխեն ուրիշ՝ առանձին խուց: Ասել են մինչև երկուշաբթի պատասխանը կլինի, բայց պատասխանը չկա: Այսինքն՝ իր պահանջը չեն կատարել, այդ իսկ պատճառով սկսել է հացադուլը»- ասաց նա:
Իս հարցին, թե ինչու է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարը ցանկանում տեղափոխվել առանձին խուց, տիկին բադալյանը պատասխանեց, որ իրեն այդ հանգամանքները հայտնի չեն, քանի որ դեռ չի հաջողվել խոսել Շանթի հետ:
- Բնականաբար լուրջ և հիմնավոր պատճառներ կլինեն, քանի որ ինքը հենց այնպես նման քայլի չէր գնա: Առանց հիմնավոր պատճաների նա չէր գնա այդ քայլին, իսկ կոնկրետ պատճառները որոնք են չեմ կարող ասել:
Նշենք նաև, որ փետրվարի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Շանթի գործով վճիռը, որով անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։