Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ստեփան Մայրանյանը Բաքվում կայացող Առաջին ամառային եվրոպական խաղերում ոսկե մեդալ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտում:
Եզրափակչում հայ մարզիկը 59 կգ քաշային կարգում պարտության մատնեց Բելառուսիան ներկայացնող Սոսլան Դաուրովին:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը, ով քառորդ եզրափակչում պարտվեց հենց Մարանյանին:
Քանի որ Մայրանյանը հասավ եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը պարտություն կրեց ադրբեջանցուց: