Քիչ առաջ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ վարեց շատ փորձառու ադրբեջանցի Սաման Թամասեբիի հետ ու հաղթեց միավորների բացահայտ առավելւթյամբ, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Առջևում քառորդ եզրափակիչն է, մեր մրցակցը լիտվացի Ալեքսանդր Կազակևիչն է:
Բոլորիս շնորհավորում ենք Մաքսիմ Մանուկյանի հրաշալի Հաղթանակի կապակցությամբ: