Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման 44-րդ րոպեին հայ երկրպագուներից մեկը հայտնվեց խաղադաշտում:
Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները մեծ դժվարությամբ կասեցրին նրան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խաղադաշտ մտած երիտասարդը Շանթ Հարությունյանի որդին էր, ով այդ քայլին էր դիմել՝ ի նշան բողոքի:
Այս միջադեպը չի վրիպել հայտնի պարբերական Washingtonpost-ի ուշադրությունից.
«Ռոնալդուի հետ-տրիկը Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման միակ դիտարժան դրվագը չէր: «Անկոչ հյուրի» քայլը, որով նա խուսափեց անվտանգության աշխատակիցնեից և գրեթե մի ամբողջ պտույտ գործեց խաղադաշտում, նույնպես մեծ արձագանք գտավ ինտերնետում»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ երկրպագուին բռնելուց հետո անվտանգության աշխատակիցները նրան ոստիկանության բաժին էին տարել, սակայն շուտով ազատ էին արձակել: