Նախ Միհրան Հարությունյանը, ապա նաև Մաքսիմ Մանուկյանը հիանալի գոտեմարտերով շարժվում են առաջ, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Կիսաեզրափակչում Միհրանը կգոտեմարտի ադրբեջանցի Հասան Ալիևի հետ: Մաքսիմի մրցակիցն ուկրաինացի Ժան Բելենյուկն է:
Մինչև մեդալ մեր ըմբիշներին մնացել է մնացել է 1-ական քայլ, մինչև չեմպիոնական տիտղոս` 2-ական հաղթանակ: