Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում սպանվել է հերթական ասկերը, փոխանցում է Voskanapat.info-ն հղվելով «Ազադլըգ» թերթին։

Համաձայն տեղեկատվության, սպանվել է Բալոքանի շրջանի ավարական Կատեխ գյուղից բանակ զորակոչված Էլվին Էտիբար օղլու Դերվիշովը։

Ուշագրավն այն է, որ զոհվածի անուն ազգանվան հետ ադրբեջանական կողմը զերծ է մնացել վայրը նշելուց։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ ասկերը ոչնչացվել է սահմանամերձ զորամասերից մեկում։

Բաքուն երբեք չի սիրել խոստովանել իրենց կորուստները, իսկ այժմ, Եվրոխաղերի անցկացման ընթացքում խոստովանել ասկերների զոհվելը նրանք չեն պատրաստվում։ Ամեն պարագայում դա իրենց խնդիրն է։ 

ՀՀ ԶՈւ զինվորները հստակ նպատակ ունեն՝ ոչնչացնել ցանկացած արարած, որը փորձում է հատել սահմանը և մուտք գործել հայկական պետությունների տարածք։

Մենք փաստում են, որ  Էլվին Էտիբար օղլու Դերվիշովը դարձել է 107-րդ կորուստը հակառակորդի զինված ուժերի՝ այս տարվա ընթացքում, գրում է կայքը։

Նախորդը Ալլախյար Մամեդովն էր։