Լինենք զգոն, բայց ոչ՝ խառնվենք իրար: Բոլորս այսօր կենտրոնացած ենք Վրաստանում տեղի ունեցած ցավալի աղետի վրա, կամ Իսլամական Պետության առաջխաղացման վրա, բայց մոռացել ենք Պերմյակովի կատարած սպանդի մասին: Իհարկե դա արհեստավարժ իրավապահների գործն է, բայց դիտարկենք մի տարբերակ: Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ առավոտյան Գյումրիում՝ Մայր Հայաստանի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, որը նախնական տեղեկատվությամբ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է:
Ես չեմ ասում, որ սա հաստատ է. հաստատ կասեն միայն իրավապահները, բայց դիտարկենք այն տարբերակը, որ դա կապ ունի Պերմյակովի գործած ոճիրի հետ: Հնարավոր է, որ սա պերմյակովի կատարածի շարունակությունն է: Պետք է ուշադիր լինենք, որովհետև հնարավոր է, որ այս սպանությունը հենց նույն ուժերի կազմակերպածն է, որի նպատակը կրկին Հայ-ռուսական թշնամանք հրահրելն է, չհաջողվեց պերմյակովի գործածով դա անել, ուզում են ռուս զինվորի սպանությամբ դա անել: Կրկնում եմ, որ սա զուտ տարբերակ է և իրավապահները կտան գնահատական, բայց չպետք է բացառել կապը երկու դեպքերի մեջ. լինենք զգոն և չտրվենք սադրանքի,չնայած, որ, այս տարբերակի ճշմարտացի լինելու դեպքում, թիրախը ռուսաստանյան հասարակությունն է, որ հակահայ տրամադրություններ առաջանան:
Տիգրան Մկրտչյան-Facebook