Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը։
«Նրա հետ աշխատում են քննիչները, նա այժմ ցուցմունք է տալիս, պայմանագրային զինծառայող է, սակայն անունը հրապարակել չենք կարող»,– ասաց նա:
Ալեքսեյ Պոլյուխովիչը նշեց, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով` չի կարող կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդել։
Հիշեցնենք, որ Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: