Գյումրի քաղաքում գտնվող Մայր Հայաստան արձանի հարևան տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ըստ նախնական տեղեկությունների` դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր: Դեպքի հետ կապված լուրեր են շրջանառվում, թե ռազմաբազայի ներսում ռուս զինվորների միջև ինչ-որ տարաձայնություններ և անհաշտություններ են եղել, ինչը հանգեցրել է սպանության կատարմանը:

Հարկ է նշել, որ այս դեպքը համալրում է ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող արատավոր բարքերի պատճառով տեղի ունեցած այլ սպանությունների շարքը:
Դեռևս թարմ է Գյումրիում Պերմյակովի կատարած ոճրագործության հիշողությունը, սակայն, ինչպես երևում է, ռուսական կողմն այս դեպքից հետո ևս դասեր չի քաղել, ինչի արդյունքում` ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ռազմաբազայի ներսում տիրող մթնոլորտի բացասական հետևանքներին:

Հիշեցնենք նաև, որ ռուսական կողմն արդեն որոշում ունի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ամբողջությամբ համալրել պայմանագրային զինծառայողներով: Ռազմաբազայի համալրման հետ մեկտեղ զորամասի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն բարձրացնել զինվորների մարտական պատրաստվածությունը, այլև ձևավորել կարգապահական նոր չափանիշներ և միջանձնային հարաբերությունների նոր մթնոլորտ:

Նարեկ Պողոսյան-Facebook