Meduza- ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելձեն հայտարարել է, որ կենդանիներից մի քանիսը հատուկ ջոկատայինների կողմից սպանվել են առանց անհրաժեշտության ու հրամանի:
«Եթե գիշատիչները հարձակվել են մարդկանց վրա՝ դա հասկանալի է, բայց կան դեպքեր, որ պետք է ստուգվի ու քննվի: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Բայց հաստատ գիտեմ, որկենդանիներին սպանելու հրաման չի եղել: Պարզապես հնարավոր է, որ ինչ-որ մեկը չարաշահել է լիազորությունները»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղ է եղել, որից տուժել են կենդանիներ ու բնակիչներ: