Թբիլիսիի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված է ջրհեղեղից հետո արված Հայաստանից Վրաստան տարված Գրանդ փղիկի լուսանկարը։
Փառք Աստծո, Գրանդ փղիկը փրկվել է և ապահով վիճակում գտնվում է կենդանաբանական այգում:
Հիշեցնենք, որ վեցտոննանոց Գրանդ փղիկը Թբիլիսի էր տարվել անցած տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի և Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել՝ Թբիլիսիի Մալկա փղին փեսացու էր անհրաժեշտ: Իսկ նրա ձագը՝6-ամյա Բունկան, ուղևորվել էր Երևան: