ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, 5/9 առանձնատներից մեկում վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում երեխայի ստորին ծնոտը մնացել է երրորդ և չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի և վերելակի մեջտեղում:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					