Բերդում բնակիչները մեծ տոնախմբությամբ են դիմավորել խաղերի ջահը,- հայտնում է Համահայկական խաղերի մամուլի բաժինը:
Կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր մայրաքաղաքից և այլ մարզերից: Բերդում ջահն ընդունել է տավուշցի ծանրորդ, ՍՍՀՄ սպորտի վարպետ, ՍՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, Եվրոպայի ռեկորդակիր Սերյոժա Մեժլումյանը:
Համահայկական 6-րդ խաղերի ջահը Բերդից ճանապարհվել է դեպի Լոռու մարզ` Վանաձոր քաղաք: