ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությյան փոխանցմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որում մասնավորապես ասվում է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

Հիշեցնենք, որ մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Հավելենք, որ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ Նախագահի 2007թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, իսկ 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով վերանշանակվել է նույն պաշտոնում։