Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամուղ հրացանով վարժությունում վաստակեց 143.3 միավոր և գրավեց 5-րդ տեղը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Սակայն 18-ամյա հրաձիգը կարողացավ նվաճել օլիմպիկանա ուղեգիր՝ դուրս գալով եզրափակիչ:
Մրցաձևում հաղթող ճանաչվեց Բելառուսը ներկայացող Վիտալի Բուբնովիչը:
Հիշեցնենք, որ մեր հրաձիգը սահմանել էր նաև եվրոպայի երիտասարդների ռեկորդ՝ 6 կրակահերթում վաստակելով 629.3 միավոր: