Մեր կողմից նախապես կանխատեսված սցենարը իրականանում է: Իշխանության մունետիկ մարմինը` ՀԾԿՀ-ն հնարավոր է վաղը` 17.06.2015թ., հայտարարի էլեկտրաէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին:

Մեր պահանջը չի փոխվել, այն է` ոչ մի լումա ավել, և ներկայիս սակագնի նվազեցում:
Եթե Սարգսյան Սերժը և Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը,ապա մենք՝ օգտվելով սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների:

«Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը կոչ է անում սույն թվականի հունիսի 19-ին ժամը 18:30-ին` սկսած մարզերից, վերջացրած մայրաքաղաք Երևանով, լինել Ազատության հրապարակում և միասին տեր կանգնենք մեր պահանջին։
«Ո՛չ Թալանին» քաղաքացիական նախաձեռնություն։

Այս հաղորդագրությունը տարածվել է «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցների կողմից: