Վերջին շրջանում մեզանում բավականաչափ արդիական դարձած եկեղեցաշինության հետ կապված հակասական կարծիքների, բանավեճերի, այդ նպատակով ծախսվող գումարները տնտեսության մեջ ուղղելու առաջնահերության վերաբերյալ և այսօրինակ այլ առաջարկներին որոշ նմանություններ ունեցող գործընթաց է նախաձեռնվել Իսրայելում:
Այսպես, օրերս Հրեական պետության հարկային վարչությունը հրապարակել է կրոնական ծառայություններ իրականացնող անձանց, կառույցներին հարկման ենթարկելու վերաբերյալ շրջաբերականի սևագիր տարբերակը. նման ծառայությունների շարքին են դասվում հարսանիքները, թլպատումը, սրբազան իրերի, ջրի վաճառքը, կրոնական դատավարությունները և այլն:
Սևագիր տարբերակի շրջանառումը նպատակ է հետապնդում ստուգել հասարակության տրամադրություններն՝ օրենսդրական նախագծի վերաբերյալ, ինչից հետո արդեն կհրապարակվի փաստաթղթի վերջնական տարբերակը:
Շրջաբերականի նախապատրաստման անհրաժեշտությունն Իսրայելում առաջացավ հատկապես 2014թ. վերջին, երբ երկրի պետական վերահսկողը հրապարակեց ոլորտի վերաբերյալ պատրաստած իր զեկույցը: Զեկույցում որոշակի զարմանք էր արտահայտվում առ այն, թե ինչպես է, որ հարյուրավոր միլիոն շեկել շրջանառություն ունեցող ծառայությունների ոլորտը որևէ կերպ չի հարկվում և չի կարգավորվում...
Արմեն Պետրոսյան-Facebook