Սնանկացած «Արմավիա» ընկերության օդաչուները սպասում են իրենց աշխատավարձի պարտքերի վճարմանը, իսկ ընկերության նախկին սեփականատերն ապրում է միլիարդատիրոջ պես: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր Խորհրդարանում պատգամավորների հարցերին է պատասխանում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նշենք նաև, որ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս անդրադառձավ ՀՀ ավիափոխադրողների թեմային՝ խոսելով բաց երկնքի քաղաքականության մասին: