Ջերմուկում մեկնարկել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, որը կշարունակվի մինչև հունիսի 24-ը:
Այսօր կայացել է առաջին տուրը:
Հուշամրցաշարին մասնակցում են 11 երկրի 92 շախմատիստներ, որոնցից 16-ը գրոսմայստեր են:
Ամենաբարձր վարկանիշն ունի ուկրաինացի Անտոն Կորոբովը (2698):
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից ամենաբարձրը Արման Փաշիկյանի (2604):վարկանիշն է: