Առաջին ամառային եվրոպականխաղերում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը: Այսօր կխաղարկվի մեդալների 4 հավաքածու:
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Բարսեղյանը: Նա իր առաջին գոտեմարտը հասցրել է հաղթական ավարտի: Մրցակիցը բուլղարացի Վլադիմիր Դուբովն էր: Գարիկ Բարսեղյանը հաղթեց 4-0 հաշվով: Նրա հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Յաշար Ալիևն է:
65 կգ քաշային, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն առաջին փուլում դժվարին հաղթանակ տարավ մակեդոնացի Դեյան Միտրովի նկատմամբ: Երկրորդ փուլի մրցակիցը բուլղարացի Բորիսլավ Նովաչկովն էր: Առաջին 2 միավորը վաստակեց բուլղարացին: Դավիդը նետվեց գրոհի ու 3 գործողությամբ հաշիվը դարձրեց 6-3: Երկրորդ կեսում Նովաչկովն ակտիվացավ ու հաղթեց 8-6 հաշվով:Սակայն մեր ըմբիշը դեռ հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար՝ Բուլղարացի ըմբիշի՝ եզրափակիչ հասնելու դեպքում:
74 կգ քաշային կարգում ևս մեր Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը բուլղարացի էր` փորձառու Կիրիլ Տերզիևը: Սկիզբը լավ ստացվեց: Գրիգորն անընդհատ գրոհում էր: Սակայն ընդմիջումից հետո Տերզիևն ավելի թարմ տեսք ուներ և հաղթեց 11-8 հաշվով: