Ապրիլի 13-ին կայանալիք նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարի հրավիրյալների ցանկը դեռ չի կազմվել, բայց մի բան հստակ է` դրանց թվում չեն լինի իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ: Իսկ ԲՀԿ-ին հրավեր կլինի՞, հետաքրքրվել է «Հրապարակը» Վահագն Հայոցյանից: «Դեռ չենք որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կքննարկենք»: Համագումարի օրակարգում կլինեն կանոնադրական փոփոխությունների, ծրագրային և այլ հարցեր: Թերթի հիշեցմամբ` ՀԱԿ համագումարը, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում` նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն:
ՀԱԿ-ում չեն որոշել ԲՀԿ-ին հրավիրել համագումարին, թե՝ ոչ


