«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի և գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչեմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»: Դրանից հետո 2015թ. հունիսի 3-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ նշելով. «Տվյալ դեպքում մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի և նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Եվ, ահա, ՀՔԾ-ն պետք է որոշի՝ պատժե՞լ Շմայսին, թե՞ ոչ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: