Բաքվում մեկնարկել է Առաջին ամառային եվրոպականխաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ ելավ Մուսա Մուրթազալիևը: Նրա մրցակիցը թուրք Ահմեդ Բիլիջին էր: Գոտեմարտի ավարտից 3-4 հաշվով պարտվող Մուսան նետվեց գրոհի, հասավ մրցակցի ոտքին ու փոխադրեց նրան: Մրցավարները չգնահատեցին գործողությունը, սակայն մեր մարզիչների բողոքարկումից հետո արդարությունը վերականգնեցին և Մուրթազալիևը շարունակում է պայքարը:
Այժմ սպասում ենք նախ Վոլոդյա Ֆրանգուլյանի, ապա նաև Լևան Բերիանիձեի ելույթներին: