Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպականխաղերի ազատ ոճի ըմբշամարտի պայքարում 86 կգ քաշային կարգում հանդես եկող Մուսա Մուրթազալիևը քառորդ եզրափակչում է, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող, ազգությամբ օս Նասկիդաևի հետ: Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ:
61 կգ քաշային կարգում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագու Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Վոլոդյան ամենայն հավանականությամբ դեռ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Մի քանի րոպե հետո կկայանա Լևան Բերիանիձե (Հայաստան) - Հաջիմուրադ Գացալով (Ռուսաստան) գոտեմարտը: