Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում պայքարն սկսեց թաեքվանդոյի մրցումներում Հայաստանը ներկայացնող 80 կիլոգրամ քաշային Արման Երեմյանը:
Առաջին մրցամարտում հայ մարզիկի մրցակիցն էր թուրք Սարի Յունուսը, ում Երեմյանը հաղթեց 4:2 հաշվով:
Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Ռիչարդ Օրդեման (Նորվեգիա) և Ալբերտ Գաուն (Ռուսաստան) մենամարտի հաղթողը: