Մադրիդի «Ռեալը» անգլիական «Մանչեսթեր Սիթիին» նոր առաջարկ կանիարգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի վերաբերյալ, տեղեկացնում է AS -ը:
«Արքայական ակումբի» ղեկավարությունը պատրաստվում է 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 60 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանուել Պելեգրինին հայտարարել էր, որ Ագուերոն մտադիր չէ լքել «Մաչեսթեր Սիթին»:
Հավելենք նաև, որ ավարտված մրցաշրջանում անցկացրած 42 խաղում Ագուերոն խփել է 32 գոլ։