Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթի-2015-ի եզրափակիչը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Եզրափակչում Երևանի թիվ 170 դպրոցի թիմը 9-5 հաշվով հաղթեց Բյուրեղավանի դպրոցի թիմին:
Իակ երրորդ տեղի համար խաղում Ալավերդու թիվ 12 դպրոցի թիմը 11 մետրանոցներով հաղթեց Հրազդանի թիվ 10 դպրոցի թիմին:
Մասնակից թիմերին և հաղթողներին մրցանակները, «Կոկա-Կոլա» ընկերության հետ համատեղ, հանձնեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Նորայր Ասլանյանը, Արթուր Ավագյանը և Արթուր Թորոյանը: