Պաղեստինի հյուսիսում կաթոլիկ համայնքին պատկանող մի եկեղեցի է հրդեհվել։
Տեղի ոստիկանության հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ կարող է մի խումբ հրեաներ են պատճառել հրդեհը, քանի որ հրդեհելուց առաջ եկեղեցու պատերի վրա նրանք կարմիր ներկով հրեական գրերով կրոնական մեջբերումներ են գրել։
Հրդեհի ծխից վնասված երկու վանականներ են հիվանդանոց փոխադրվել։ Եկեղեցում մեծ նյութական վնասներ կան։ Արժեքավոր ձեռագրեր են փչացել։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննել, որպեսզի բացահայտի հանցագործների ինքնությունը։