Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին:

Նա խոստովանել է, որ օրերս բաց դռնից մտնելով 1951 թ. ծնված Ալիկ Ի.-ի աշխատասենյակ՝ սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: