Թբիլիսիի կենդանաբանական այգուց Ադրբեջանի սահման հասած պինգվինը «թաքնվել» է փրկարարներից, ովքեր մեկնել էին նրան որոնելու։ Հայտնում է Грузия Online-ը։
«Մեր աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և զննել ամբողջ տարածքը։ Սակայն, պինգվինին հայտնաբերել չի հաջողվել»,- հայտնել են կենդանաբանական այգուց։
Երեկ հաղորդվել էր, որ ջրհեղեղի ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է Կարմիր կամրջի մոտակայքում։
Թբիլիսիից Ադրբեջանի սահման հասած պինգվինը թաքնվել է
