«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե առաջիկայում «Արմենիա» հեռուստաընկերությունը կսկսի իր նոր նախագծի իրականացումը։ Այն կոչվում է «Հրաշալի քառյակ»։ Նախագծին մասնակցում են ԱԺ չորս պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյան, Լևոն Մարտիրոսյան, Ալիկ Արզումանյան, Արծվիկ Մինասյան։

«Փաստորեն սա փորձ է ոչ միայն ծածկելու դատարկ մնացած արևմտյան դաշտը, այլև լուրջ օժանդակություն նոր կուսակցություն ստեղծող Էդմոն Մարուքյանին։ Հաղորդումը շաբաթը մեկ է եթերում լինելու, անդրադառնալու է տվյալ շաբաթվա արտա և ներքաղաքական ամենաթեժ իրադարձությանը, նկարահանման տաղավար է ընտրվել երևանյան սրճարաններից մեկը, առաջին՝ «սիգնալնի» հաղորդումն արդեն իսկ նկարահանվել է։

Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով, հաղորդման մոդերատորները փորձում են «հրաշալի քառյակին» կցել ևս մեկ՝ «դռայվոտ» դեմք, որպեսզի քառյակն ինքնաբերաբար չարտածի խորհրդարանական անկյանք-մեռելային աուրան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: