««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեք օր առաջ՝ հունիսի 16-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակի ավտոտնակում մեքենայի պայթեցման պատճառը եղել է վրեժխնդրությունը: Նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրկիզել են Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը և այնտեղ կայանված, Ա. Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան: Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր 1994թ. ծնված Գ. Թումոյանը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացած երիտասարդն ինքն է այրել ավտոտնակը, որը պատկանել է նրա հորեղբորը: Ըստ այդ լուրերի՝ երիտասարդը հորեղբորից գումար է խնդրել, սակայն մերժում է ստացել և որոշել է այդ կերպ վրեժխնդիր լինել և պայթեցնել հորեղբոր ավտոմեքենան: Սակայն չի հասցրել մինչև պայթյունը դուրս գալ ավտոտնակից և մահացել է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: